22:55  ,  18 ապրիլի, 2018

Անտոնիո Կոնտեի կնոջ զանգն ընդհատել է ասուլիսը

Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի կնոջ հեռախոսազանգն ընդհատել է ասուլիսը: Կոնտեն ներողություն է խնդրել լրագրողներից: 

«Կինս էր: Միշտ զանգում է ոչ պատեհ պահի: Կարող եք տուգանել ինձ»,- ասել է Կոնտեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում