21:43  ,  18 ապրիլի, 2018

Ագուերոյի հայրը չի բացառել որդու տեղափոխությունը «Բարսելոնա»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի հայրը (Լիոնել Կաստիլյո) չի բացառել, որ որդին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի «Բարսելոնա»:

«Շատ հավանական է, որ ամռանը Սերխիոն միանա «Բարսելոնային»՝ հաշվի առնելով կատալոնական ակումբի հետաքրքրությունը նրա նկատմամբ»,- Կաստիլյոյի խոսքը մեջբերում է Ole-ն: 

Սերխիո Ագուերոյի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը: Անգլիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացի ֆուտբոլիստը մասնակցել է 25 հանդիպման, խփել է 21 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում