17:09  ,  17 ապրիլի, 2018

Ռայոլան ՊՍԺ-ին առաջարկել է Դոնարումայի տրանսֆերը

Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ամռանը ուժեղացնել դարպասապահի դիրքը: Իտալացի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան փարիզյան թիմին առաջարկել է «Միլանին» 19-ամյա իտալացի դարպասապահ Դոնարումայի տրանսֆերը, որը գնահատվում է 70 միլիոն եվրո, հաղորդում է France Football-ը:

ՊՍԺ-ն առայժմ դիտարկում է երկու թեկնածություն. Յան Օբլակ՝ Մադրիդի «Աթլետիկոյից» եւ Ալիսոն Բեկեր՝ «Ռոմայից»:

Օբլակի տրանսֆերային գինը պայմանագրով սահմանվածէ 100 միլիոն եվրո, սակայն ՊՍԺ-ն պատրաստ է գործարքում ներառել «Վալենսիայում» վարձակալությամբ հանդես եկող կիսապաշտպան Գոնսալո Գուեդեշին:

ՊՍԺ-ն հետեւում է նաեւ Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում