21:50  ,  8 ապրիլի, 2018

«Լացիոն» շրջանցեց «Ռոմային» եւ «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում Հռոմի «Լացիոն» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ուդինեզեի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով (տեսանյութ):

«Լացիոն» 60 միավորով հավասարվեց «Ռոմային» եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ երրորդ տեղ՝ հետ թողնելով նաեւ 59 միավոր վաստակած «Ինտերին»:

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ուդինեզե» - «Լացիո»՝ 1:2

Կեւին Լասանյա, 13 - Չիրո Իմոբիլե, 26, Լուիս Ալբերտո, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում