Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում փոխչեմպիոնի կոչման համար պայքարը շարունակող Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցեց «Շտուտգարտի» հետ: Ավստրիացի Պետեր Շտյոգերի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով (տեսանյութ):
Դորտմունդի «Բորուսիան» 51 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող «Շալկեից»: Հիշեցնենք, որ 72 միավոր վաստակած «Բավարիան» ապահովել է չեմպիոնի տիտղոսը:
Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Շտուտգարտ»՝ 3:0
Կրիստիան Պուլիշիչ, 38, Միշի Բատշուայի, 48, Մաքսիմիլիան Ֆիլիպ, 59
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում