21:53  ,  7 ապրիլի, 2018

«Ֆիորենտինան» Հռոմում հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 31-րդ տուրում «Ռոման» սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվեց «Ֆիորենտինային», որը 2 գոլերը խփեց առաջին խաղակեսում (տեսանյութ):

«Ռոման» 60 միավորով մնաց երրորդ տեղում, իսկ «Ֆիորենտինան» 50 միավորով 7-րդն է:

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ռոմա» - «Ֆիորենտինա»՝ 0:2

Մարկո Բենասի, 7, Ջիովանի Սիմեոնե, 39

«Սպալ» - «Ատալանտա»՝ 1:1

Տիագո Ցիոնեկ, 39 – Մարտեն Դե Ռոն, 78 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում