13:30  ,  3 ապրիլի, 2018

Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում ընթրել է Նարեկ Հախնազարյանի եւ Ռուբեն Վարդանյանի հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում ընթրել է հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի եւ բարերար Ռուբեն Վարդանյանի հետ։ Ներկա է եղել նաեւ 29-ամյա ֆուտբոլիստի քույը՝ Մոնիկա Մխիթարյանը, որն աշխատում է ՈւԵՖԱ-ում։ Հանդիպման լուսանկարներն Instagram-ում հրապարակել է Նարեկ Հախնազարյանը։

Երաժիշտը նաեւ ներկա է եղել «Արսենալի» եւ «Սթոք Սիթիի» միջեւ Պրեմյեր լիգայի 32-րդ տուրի խաղին, որում լոնդոնյան ակումբը հաղթել էր 3։0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում