18:56  ,  31 մարտի, 2018

«Ինտերի» ու «Լացիոյի» վստահ հաղթանակները, Իկարդիի ու Իմոբիլեի հերթական գոլերը

Իտալական A Սերիայի 30-րդ տուրում «Ինտերը» տանը 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վերոնայի» նկատմամբ։ Միլանյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին։

«Լացիոն» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի դուբլի օգնությամբ 6։2 հաշվով Հռոմում հաղթեց հետնապահ «Բենեւենտոյին»։ Իմոբիլեն 26 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը եւ 2 գնդակ գերազանցում երկրորդ տեղում գտնվող Մաուրո Իկարդիին։

«Ինտերը» 58 միավորով չորրորդ տեղում է եւ մեկ միավոր է առաջ «Լացիոյից»։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ինտեր» - «Վերոնա»՝ 3։0

Մաուրո Իկարդի, 1, 49, Իվան Պերիշիչ, 13

Հեռացում՝ Նիկոլաս Անդրադե, 90+1 («Վերոնա»)

«Լացիո» - «Բենեւենտո»՝ 6։2

Չիրո Իմոբիլե, 19, 68, Ֆելիպե Կայսեդո, 60, Ստեֆան Դե Վրեյ, 66, Լուկաս Լեյվա, 83, Լուիս Ալբերտո, 90 (11մ) – Դանիլո Կատալդի, 23, Գիլերմե, 51

Հեռացում՝ Կրիստիան Պուջիոնի, 9 («Բենեւենտո»)

«Ատալանտա» - «Ուդինեզե»՝ 2։0

Անդրեա Պետանյա, 68, Անդրեա Մասիելո, 75

«Ֆիորենտինա» - «Կրոտոնե»՝ 2։0

Ջուզեպե Սիմեոնե, 3, Ֆեդերիկո Կյեզա, 62

Հեռացում՝ Մարկո Կապուանո, 57 («Կրոտոնե»)

«Կալյարի» - «Տորինո»՝ 0։4

Յագո Ֆալկե, 61, Ադամ Լյայիչ, 65, Կրիստիան Անսալդի, 79, Ջոել Օբի, 89

«Ջենոա» - «Սպալ»՝ 1։1

Ջանլուկա Լապադուլա, 30 (11մ) – Մանուել Լացարի, 60

Հեռացում՝ Ֆրանչեսկո Վիկարի, 29 («Սպալ»)

Չիրացված 11 մետրանոց՝ Ջանլուկա Լապադուլա, 6 («Ջենոա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում