21:41  ,  28 մարտի, 2018

ԱՄՆ-ում խաղի ժամանակ ուշագնաց եղած 26-ամյա բասկետբոլիստը մահացել է

«Գրանդ-Ռապիդսի» բասկետբոլիստ Զեկե Ապշոուն մահացել է «Դետրոյտ Պիստոնսի» դեմ ամերկյան G լիգայի խաղի ժամանակ ուշագնաց լինելուց 2 օր հետո, հաղորդում էր The Score-ը։

Միջադեպը տեղի էր ունեցել խաղի ավարտից 40 վայրկյան առաջ, երբ 26-ամյա բասկետբոլիստի սիրտը կանգ էր առել։ Ապշոուն անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Հետազոտությունը նրա մոտ ախտորոշել էր սրտային անոմալիա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում