23:27  ,  27 մարտի, 2018

Ֆաբիանո Կարուանան՝ աշխարհի չեմպիոնի հավակնորդ

Շախմատի համաշխարհային թագը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին կվիճարկի ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: Բեռլինում ավարտված հավակնորդների մրցաշարի վերջին տուրում Կարուանան սեւերով պարտության մատնեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին եւ 9 միավորով միաձնյա գրավեց առաջին տեղը: 8-ական միավոր վաստակեցին ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն ու նախորդ շրջափուլի հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը վերջին տեղում ավարտեց մրցաշարը: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ: Արոնյանի վերջնական արդյունքն է 4.5 միավոր, Սոն 6 միավորով նախավերջինն է:

Նախորդ 13 տուրերում հայ գրոսմայստերը տարել էր մեկ հաղթանակ, կրել 6 պարտություն, 6 պարտիա ավարտել ոչ ոքի:

Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1  

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0.5:0.5 

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը. Կարուանա՝ 9 միավոր, Կարյակին, Մամեդյարով՝ 8-ական, Դին Լիրեն՝ 7,5, Գրիշչուկ, Կրամնիկ՝ 6,5-ական, Սո՝ 6, Արոնյան՝ 4.5:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում