16:40  ,  27 մարտի, 2018

Ջոկովիչը կմասնակցի Մոնտե Կարլոյի մրցաշարին, Մարեյը վերսկսել է մարզումները

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կմասնակցի Մոնտե Կարլոյում կայանալիք «Մասթերս» շարքի մրցաշարին, հայտնում է Tennis.com-ը։

Սերբ թենիսիստը նշել է, որ նախապես չէր ծրագրել հանդես գալ Մոնտե Կարլոյի մրցաշարում, որը կկայանա ապրիլի 15-22-ը։

Australian Open-ից հետո Ջոկովիչը վերականգնվում էր արմունկի վնասվածքից եւ մինչեւ օրս մեկ հանդիպում է անցկացրել մենախաղում։ Ինդիան Ուելսի մրցաշարում նա մեկնարկել էր մարտի 12-ին եւ 3 սեթում պարտություն կրել ճապոնացի Տարո Դենիելից։

Բրիտանացի Էնդի Մարեյն էլ ազդրի վիրահատությունից հետո վերսկսել է մարզումները։ Նա Ֆրանսիայում մեկ շաբաթ կմարզվի Պատրիկ Մուրատօղլուի անվան ակադեմիայում։ Մարեյը կորտից բացակայում է «Ուիմբլդոն-2017»-ից հետո։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English