Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կմասնակցի Մոնտե Կարլոյում կայանալիք «Մասթերս» շարքի մրցաշարին, հայտնում է Tennis.com-ը։
Սերբ թենիսիստը նշել է, որ նախապես չէր ծրագրել հանդես գալ Մոնտե Կարլոյի մրցաշարում, որը կկայանա ապրիլի 15-22-ը։
Australian Open-ից հետո Ջոկովիչը վերականգնվում էր արմունկի վնասվածքից եւ մինչեւ օրս մեկ հանդիպում է անցկացրել մենախաղում։ Ինդիան Ուելսի մրցաշարում նա մեկնարկել էր մարտի 12-ին եւ 3 սեթում պարտություն կրել ճապոնացի Տարո Դենիելից։
Բրիտանացի Էնդի Մարեյն էլ ազդրի վիրահատությունից հետո վերսկսել է մարզումները։ Նա Ֆրանսիայում մեկ շաբաթ կմարզվի Պատրիկ Մուրատօղլուի անվան ակադեմիայում։ Մարեյը կորտից բացակայում է «Ուիմբլդոն-2017»-ից հետո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում