11:09  ,  17 մարտի, 2018

ՊՍԺ-ի մարզիչ. Նեյմարի տրանսֆերի մասին հարցրեք «Ռեալի» նախագահին

Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին զայրացել է ասուլիսի ժամանակ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի հեռանալու մասին հարցերից:

«Կարծում եմ՝ արդեն 30 անգամ պատասխանել եմ այդ հարցին: ՊՍԺ-ն ունի երկարաժամկետ նախագիծ, եւ Նեյմարը դրա մասն է: «Ռեալ» տեղափոխվելու մասին հարցրեք Ֆլորենտինո Պերեսին»,- Էմերիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածքի եւ վիրահատության պատճառով խաղադաշտ կվերադառնա մայիսին: Ոչ պաշտոնական տվյալներով, նա ցանկանում է հեռանալ Ֆրանսիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English