«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն անգլիական ակումբի հետ կնքել է նոր պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2021 թվականը եւ ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Նախորդ տարիներին Մարկոսը մշտապես առաջադիմել է եւ ցուցադրել պրոֆեսիոնալիզմ: Վնասվածքները ստիպեցին նրան բաց թողնել մի քանի շաբաթ, բայց նա հիմա համառ աշխատում է, որպեսզի վերադառնա խաղադաշտ: Ես ուրախ եմ, որ նա նոր պայմանագիր է կնքել»,- ասել է թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Արգենտինացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» է 2014թ. օգոստոսից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում