12:10  ,  13 մարտի, 2018

NBA. «Հյուսթոնի» հերթական հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում Արեւելյան գոտու առաջատար «Հյուսթոնը» տանը 109։93 հաշվով հաղթել է «Սան Անտոնիոյին»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը հավաքել է 28 միավոր։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Օկլահոմայի» խաղացող Ջերամի Գրանտի դանքը Ռասել Ուեստբրուկի փայլուն փոխանցումից հետո։

NBA, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն» – «Սան Անտոնիո»՝ 109:93 (25:21, 29:22, 34:24, 21:26)

«Մեմֆիս» – «Միլուոկի»՝ 103:121 (24:32, 26:32, 23:26, 30:31)

«Օկլահոմա» – «Սակրամենտո»՝ 106:101 (19:16, 27:24, 32:39, 28:22)

«Պորտլենդ» – «Մայամի»՝ 115:99 (34:25, 25:22, 29:25, 27:27)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում