13:20  ,  8 մարտի, 2018

Ալեքսանդր Կարապետյանը` հեթ-տրիկի հեղինակ

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի առաջնության 15-րդ տուրում «Պրոգրես Նիդերկորնը» մրցակցի խաղադաշտում 4։2 հաշվով առավելության է հասել «Ֆլորայի» նկատմամբ:

«Պրոգրես Նիդերկորնի» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որն աչքի է ընկել 17-րդ, 77-րդ եւ 88-րդ րոպեներին։ Ընթացիկ առաջնությունում 30-ամյա Կարապետյանը գոլերի քանակը հասցրել է 16-ի եւ գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

«Պրոգրես Նիդերկորնը» 34 միավորով երկրորդ տեղում է եւ մեկ միավոր է հետ մրցաշարյին աղյուսակը գլխավորող «Դյուդելանժից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում