13:22  ,  4 մարտի, 2018

Էդին Ջեկոյի բացառիկ ռեկորդը

«Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, դուբլի հեղինակ դառնալով «Նապոլի», դեմ A Սերիայի 27-րդ տուրի խաղում, Իտալիայի առաջնությունում հատել է 50 գոլի սահմանագիծը եւ դարձել ռեկորդի հեղինակ, գրում է Gracenote Live-ն։ 

31-ամյա Ջեկոն առաջին ֆուտբոլիստն է, որը 50 եւ ավելի գոլ է խփում Եվրոպայի 5 առաջատար առաջնություններից (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) երեքում։ «Վոլֆսբուրգի» կազմում բոսնիացի հարձակվողը 66 գոլ էր խփել գերմանական Բունդեսլիգայում, իսկ անգլիական Պրեմյեր լիգայում 50 գոլի հեղինակ դարձել էր «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

Հիշեցնենք, որ «Նապոլիի» դեմ խաղում «Ռոման» արտագնա հաղթնաակ էր տարել 4։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English