Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում երկրորդ տեղի համար պայքարող Գելզենկիրխենի «Շալկեն» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հաղթանակներ տարան եւ շրջանցեցին Դորտմունդի «Բորուսիային», որը 25-րդ տուրում կմրցի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգի» հետ:
«Շալկեն» տանը նվազագույն հաշվով պարտության մատնեց Բեռլինի «Հերտային» եւ 43 միավորով երկրորդ տեղում է: «Այնտրախտը» Ֆրանկֆուրտում ուժեղ էր «Հանովերից» (1:0) եւ վաստակել է 42 միավոր: «Բորուսիան» 24 խաղից հետո ունի 41 միավոր:
Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր
«Շալկե» - «Հերտա»՝ 1:0
Մարկո Պիացա, 37
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Հանովեր»՝ 1:0
Դանի Դա Կոստա, 39
«Աուգսբուրգ» - «Հոֆենհայմ»՝ 0:2
Անդրեյ Կրամարիչ, 30, Սերժ Գնաբրի, 50
«Համբուրգ» - «Մայնց»՝ 0:0
Հեռացում՝ Լեոն Բալոգուն («Մայնց»), 61, երկրորդ դեղին քարտ
Չիրացրած 11մ՝ Ֆիլիպ Կոստիչ («Համբուրգ»), 62
«Վոլֆսբուրգ» - «Բայեր»՝ 1:2
Ադմիր Մեհմեդի, 79 - Լուկաս Ալարիո, 31, 11մ, Յուլիան Բրանդտ, 78
Հեռացում՝ Վիլիամ («Վոլֆսբուրգ»), 90+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում