Աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը Laureus ակադեմիայի վարկածով ճանաչվել է 2017 թվականի լավագույն մարզիկ: Շվեյցարացի 36-ամյա թենիսիստը 6-րդ անգամ է արժանանում այս մրցանակին, հայտնում է Laureus-ի մամուլի ծառայությունը։
Հավակնորդների թվում էին նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը եւ 3 բրիտանացիներ՝ հեծանվորդ Քրիստոֆեր Ֆրումը, Ֆորմուլա-1-ի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնն ու աթլետ Մո Ֆարան։
Ռոջեր Ֆեդերերին բաժին է հասել նաեւ «Տարվա վերադարձ» մրցանակը։
Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսը, իսկ Ֆորմուլա-1-ի «Մերսեդես» ակումբը տարվա լավագույն թիմն է։ «Մերսեդեսն» առաջ է անցել Մադրիդի «Ռեալից» ու Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտից»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում