16:12  ,  27 փետրվարի, 2018

AS. Նեյմարը կվիրահատվի եւ բաց կթողնի 2 ամիս

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի մոտ կա վիրահատության անհրաժեշտություն։ Սպասվում է, որ 26-ամյա բրազիլացու վերականգնման համար պահանջվելու է մոտ 2 ամիս, գրում է AS-ը։

Նեյմարը ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության 27-րդ տուրի խաղում (3։0), որում 77-րդ րոպեին դաշտը լքել էր պատգարակով։

Իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում, Նեյմարը բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղը, որը կկայանա մարտի 6-ին Փարիզում։ Առաջին խաղում Արքայական ակումբը հաղթել է 3։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում