01:23  ,  27 փետրվարի, 2018

«Բորուսիան» Դորտմունդում չհաղթեց

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Աուգսբուրգին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

«Բորուսիան» 41 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է առաջ «Շալկեից»: «Աուգսբուրգը» 32 միավորով բարձրացավ 8-րդ տեղ: Առաջատար «Բավարիան» ունի 60 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Աուգսբուրգ»՝ 1:1

Մարկո Ռոյս, 16 - Կեւին Դանսո, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով