01:34  ,  26 փետրվարի, 2018

«Աթլետիկոն» 5 գոլ խփեց Սեւիլիայում, «Վալենսիան» տնային հաղթանակ տարավ

Իսպանական Պրիմերայի 25-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի դաշտում 5։2 հաշվով ուժեղ գտնվեց «Սեւիլիայից», իսկ «Վալենսիան» 2։1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ։ «Աթլետիկոյից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, իսկ սեւիլիացիները 2 գոլերն էլ խփեցին վերջին րոպեներին։

Երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոն» վաստակեց 58 եւ շարունակում է 7 միավոր զիջել առաջատար «Բարսելոնային»։ «Վալենսիան» 49 միավորով չորրորդն է եւ 2 միավոր է հետ Մադրիդի «Ռեալից»։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Սեւիլիա» - «Աթլետիկո»՝ 2։5

Պաբլո Սարաբիա, 85, Նոլիտո, 89 – Դիեգո Կոտսա, 29, Անտուան Գրիզման, 42, 51 (11մ), 81, Կոկե, 65

«Վալենսիա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2։1

Սանտի Մինա, 34, 68 – Միկել Օյարզաբալ, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում