21:05  ,  24 փետրվարի, 2018

Ռոնալդուի դուբլը նպաստեց «Ռեալի» հաղթանակին

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Ռեալը» Մադրիդում ընդունեց «Ալավեսին»: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4:0 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որին գոլային փոխանցումներ կատարեցին ֆրանսիացի հարձակվող Քարմ Բենզեման եւ իսպանացի հարձակվող Լուկաս Վասկեսը: Աչքի ընկավ նաեւ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որն օգտագործեց Բենզեմայի փոխանցումը: Իսկ նախավերջին րոպեին նշանակված 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Բենզեման:

«Ռեալը» 51 միավորով երրորդ տեղում է եւ 24 հանդիպում անցկացրած Մադրիդի «Աթլետիկոյից» հետ է 4 միավոր: «Ալավեսը» 28 միավորով 16-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռեալ» - «Ալավես»՝ 4:0

Կրիշտիանու Ռոնալդու, 44, 61, Գարեթ Բեյլ, 46, Քարիմ Բենզեմա, 89, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում