20:50  ,  24 փետրվարի, 2018

«Լիվերպուլը» հաղթեց եւ շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական խաղադաշտում մրցեց «Վեստ Հեմի» հետ: Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:1 հաշվով:

«Լիվերպուլը» 57 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Մանչեսթեր Յունայթեդից», որը փետրվարի 25-ին կընդունի Լոնդոնի «Չելսիին» (53 միավոր): Առաջատար «Մանչեսթեր Սիթին» 27 խաղից հետո ունի 72 միավոր:

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Լիվերպուլ» - «Վեստ Հեմ»՝ 4:1

Էմրե Ջան, 29, Մոհամեդ Սալահ, 51, Ռոբերտո Ֆիրմինո, 57, Սադիո Մանե, 77– Մայքլ Անտոնիո, 59

«Բորնմութ» - «Նյուքասլ»՝ 2:2

Ադամ Սմիթ, 80, Դեն Գոսլինգ, 89 - Դուայթ Գեյլ, 17, 45+1

«Բրայթոն» - «Սուոնսի»՝ 4:1

Գլեն Մյուրեյ, 18, 11մ, 69, Անտոնի Կնոկար, 73, Յուրգեն Լոկադիա, 90– Լյուիս Դանք, 85, ինքնագոլ

«Բարնլի» - «Սաութհեմփթոն»՝ 1:1

Էշլի Բարնս,67 – Մանոլո Գաբիադինի, 90

«Վեստ Բրոմվիչ» - «Հադերսֆիլդ»՝ 1:2

Կրեյգ Դոուսոն, 64 – Ռայիվ վան լա Պարա, 48, Սթիվ Մունյե,56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում