16:15  ,  21 փետրվարի, 2018

«Ստրասբուրգի» ֆուտբոլիստի լուսանկարը Նեյմարի հետ մեծ ճանաչում է բերել նրան (ֆոտո)

«Ստրասբուրգի» հարձակվող Ստեֆան Բաոկենի՝ ՊՍԺ-ի դեմ Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի խաղից հետո հրապարակած լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում։

Հանդիպումից հետո 25-ամյա ֆրանսիացին Թվիթերում տեղադրել է լուսանկար, որում ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ծնկած դիրքով է նրա առջեւ։

Մեկ օրում լուսանկարը հավաքել է 32 հազարից ավելի «լայք»,  մոտ 20 հազար ռեպոստ եւ 700 մեկնաբանություն։

Հիշեցնենք, որ այդ խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 5։2 հաշվով, իսկ Ստեֆան Բաոկենը դարձել էր գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում