17:12  ,  16 փետրվարի, 2018

Նեյմարը «Ռեալից» կրած պարտության համար մեղադրում է Էմերիին ու 2 թիմակիցներին

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն իր թիմակիցների խաղից դժգոհ է մնացել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

Express-ի համաձայն՝ 25-ամյա բրազիլացին պարտության մեջ մեղադրում է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին, ֆրանսիացի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեին եւ արգենտինացի կիսապաշտպան Ջովանի Լո Սելսոյին։ Նեյմարը դժգոհ է, որ Ունաի Էմերին Տյագո Սիլվայի փոխարեն մեկնարկային կազմում ընդգրկել էր 22-ամյա Կիմպեմբեին։ Բրազիլացին կարծում է նաեւ, որ Լո Սելսոյի փոխարեն պետք է հանդես գային Անխել Դի Մարիան կամ Լասանա Դիարան, քանի որ 21-ամյա արգենտինացին չունի եվրագավաթային խաղերի փորձ։

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում Արքայական ակումբը հաղթել էր 3։1 հաշվով։ «Ռեալի» ու ՊՍԺ-ի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին Փարիզում։

Ֆոտո՝ https://twitter.com/psg

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում