17:15  ,  15 փետրվարի, 2018

Ռոնալդուն դասեր է տալիս Նեյմարին ու Մբապեին (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 2 գոլերին ֆրանսիական  ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

33-ամյա Ռոնալդուն, դառնալով դուբլի հեղինակ, «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայում գոլերի քանակը հասցրել էր 101-ի։ Նա դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը մեկ թիմում խփում է 100 եւ ավելի գոլ (95 խաղում, 14-ը՝ 11 մետրանոցից)։

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում Արքայական ակումբը հաղթել էր 3։1 հաշվով։ «Ռեալի» ու ՊՍԺ-ի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին Փարիզում։

Ֆոտո՝ twitter.com/lequipe

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում