14:04  ,  15 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Շվեդ մարզուհու սենսացիոն հաղթանակը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բիատլոնի կանանց 15 կմ անհատական պայքարում սենսացիոն հաղթանակ տարավ շվեդ Հանա Էբերգը։

Շվեդ մարզուհին գրանցեց 41 րոպե 07,2 վայրկյան արդյունք։ Արծաթե մեդալակիր դարձավ սլովակ Անաստասիա Կուզմինան, իսկ գերմանացի Լաուրա Դալմայերը գրավեց երրորդ տեղը։

Աշխարհի գավաթի 2017/18թթ․ խաղարկությունում Հանա Էբերգը զբաղեցնում է 58-րդ տեղը։ Մինչեւ այս նրա կարիերայի լավագույն արդյունքը աշխարհի գավաթի 2016/17թթ․ խաղարկությունում սպրինտի 7-րդ տեղն էր։

Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր

Բիատլոն, կանայք, անատական մրցում, 15 կմ

1․ Հանա Էբերգ (Շվեդիա) - 41.07,2 (0)
2․ Անաստասիա Կուզմինա (Սլովակիա) +24,7 (2)
3․ Լաուրա Դալմայեր (Գերմանիա) +41,2 (1)

Ֆոտո՝ twitter.com/pyeongchang2018

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս