20:08  ,  11 փետրվարի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց, «Մանչեսթեր Սիթիի» առավելությունը հասավ 16 միավորի

Անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Նյուքասլին»: Տանտերերի հաղթական գոլը 65-րդ րոպեին խփեց շոտլանդացի կիսապաշտպան Մեթ Ռիտչին:

«Մանչեսթեր Յունայթեդը» 56 միավորով մնաց երկրորդ տեղում եւ արդեն 16 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»: «Նյուքասլը» 28 միավորով բարձրացավ 13-րդ տեղ:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Նյուքասլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0

Մեթ Ռիտչի, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում