21:30  ,  8 փետրվարի, 2018

«Ալաշկերտն» ունի բրազիլացի նորեկ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» երկարաժամկետ պայմանագիր է կնքել բրազիլացի հենակետային կիսապաշտպան Օդաիլսոն Սիլվա Կոստա Ֆիլյոյի հետ:

20-ամյա կիսապաշտպանը «Ալաշկերտի» բրազիլական գործընկեր-ակումբ «Ֆլումինենսեի» սան է, հանդես է եկել հանրահայտ «Գրեմիոյի» երիտասարդական թիմում, այնուհետեւ վարձավճարով խաղացել է «Դեսպորտիվո Բրազիլիա» եւ «Ֆերովիարիա» թիմերում, հաղորդում է հայկական ակումբի մամուլիծառայությունը:

«Տեղափոխությունս «Ալաշկերտ»  նոր մարտահրավեր է ինձ համար: Ցանկանում եմ հնարավորինս օգնել նոր թիմիս եւ առաջընթաց գրանցել»,- պայմանագրի ստորագրումից հետո նշեց Օդաիլսոնը:

Օդաիլսոնը հաջող փորձաշրջան անցավ «Ալաշկերտի» կազմում Բելեկում կայացած առաջին ուսումնամարզական հավաքի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում