23:42  ,  8 փետրվարի, 2018

Նեյմարը սոցիալական ցանցերից ստացել է 34 միլիոն եվրո

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը սոցիալական ցանցերում իր պաշտոնական էջերում տեղադրված գովազդից ստացել է ընդհանուր առմամբ 34 միլիոն եվրո: Ուսումնասիրությունը կատարել է Blinkfire ընկերությունը, փոխանցում է marca-ն:

Նեյմարը 88.8 միլիոն հետեւորդ ունի Instagram-ում, 60 միլիոն՝ Facebook-ում եւ 37.6 միլիոն՝ Twitter-ում: Նրա էջերում եղել է 74 գովազդային հրապարակում: Դրանից յուրաքանչյուրի գինը կազմում 459 հազար եվրո:

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի պաշտոնական էջերում ամեն գովազդային հրապարակման գինը 400 հազար եվրո է:

Ֆոտո՝ twitter.com/neymarjr

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում