13:16  ,  8 փետրվարի, 2018

Բուֆոնն ու Բալոտելին կհրավիրվեն Իտալիայի հավաքական

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Լուիջի Դի Բիաջոն առաջիկա ընկերական խաղերի համար ազգային թիմի կհրավիրի Թուրինի «Յուվենտուսի» 40-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին ու ֆրանսիական «Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելիին, գրում է Corriere dello Sport-ը:

Իտալիայի հավաքականի առաջիկա մրցակիցներն են Արգենտինայի (մարտի 23) եւ Անգլիայի (մարտի 27) հավաքականները:

Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլում ձախողվելուց հետո Բուֆոնը հայտարարել էր Իտալիայի հավաքականից հեռանալու մասին: 27-ամյա Բալոտելին էլ Իտալիայի հավաքականի կազմում չի խաղացել Բրազիլիայում կայացած ԱԱ-2014-ից հետո:

Ֆոտո՝ twitter.com/gianluigibuffon

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում