Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, BBC-ի վարկածով:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 26-րդ տուրում ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը տանը 5:1 հաշվով հաղթել է «Էվերտոնին»: Ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը կատարել է 3 գոլային փոխանցում:
Ֆոտ՝ twitter.com/Arsenal
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում