09:52  ,  1 փետրվարի, 2018

NBA-ի նախկին բասկետբոլիստը կնոջ հետ մահացել է ավտոպատահարից (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) նախկին խաղացող Ռասուլ Բաթլերը մահացել է ավտովթարի հետեւանքով, հայտնում է TMZ-ն:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Ստուդիո-Սիթի թաղամասում: 38-ամյա Բաթլերն իր Range Rover ավտոմեքենայով բախվել է պատին: Մեքենայի մեջ եղել է նաեւ նախկին բասկետբոլիստի կինը՝ 31-ամյա երգչուհի Լիա Լաբելը, որը եւս մահացել է:

NBA-ում Ռասուլ Բաթլերը հանդես է եկել 2002-2016-ը՝ խաղալով «Շառլոտում», «Կլիպերսում», «Չիկագոյում», «Տորոնտոյում», «Ինդիանայում», «Վաշինգտոնում» եւ «Սան Անտոնիոյում»:

Ֆոտո՝ TMZ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում