Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ են գտել՝ Կինգսլի Կոմանի («Բավարիա»), Սինձի Կագավայի («Բորուսիա Դ.»), Միլոշ Յոյիչի («Քյոլն»), Լեոն Բեյլիի («Բայեր») եւ Նիլս Պետերսենի («Ֆրայբուրգ») գեղեցիկ գոլերը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 20-րդ տուրից հետո առաջատարը 50 միավոր վաստակած Մյունխենի «Բավարիան» է, որը 16-ական միավոր գերազանցում է 2-3-րդ տեղերը բաժանող «Բայերին» ու «Շալկեին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում