Լոնդոնի «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխը վստահ է, որ թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կգտնի իր տեղն ու խաղը նոր ակումբում:
«Անկեղծ հավատում եմ, որ մեր խաղաոճը կհամապատասխանի Մխիթարյանին, եւ մենք կտեսնենք նրա իսկական խաղամակարդակը: Եթե տեսել եք նրա մրցելույթները «Շախտյորում», Հայաստանի հավաքականում եւ, հատկապես, «Բորուսիայի» կազմում, ապա գիտեք, որ Մխիթարյանը հրաշալի որակներով հետաքրքիր խաղացող է: Նա գերազանց արագություն եւ գնդակի հետ վարվելու տեխնիկա ունի:
Հենրիխը շատ խելացի խաղացող է: Ես մի քանի անգամ խաղացել եմ նրա դեմ Չեխիայի հավաքականում եւ գիտեմ, թե ինչքան լավ ֆուտբոլիստ է»,- Չեխի խոսքը մեջբերում է Standard-ը:
Սպասվում է, որ Հենրիխ Մխիթարյանը նորամուտն «Արսենալում» կարող է նշել «Սուոնսիի» դեմ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում, որը տեղի կունենա հունվարի 30-ին:
Ֆոտո. twitter.com/Arsenal
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում