18:50  ,  30 հունվարի, 2018

Պետր Չեխ. «Արսենալի» խաղաոճը կհամապատասխանի Հենրիխ Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխը վստահ է, որ թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կգտնի իր տեղն ու խաղը նոր ակումբում:

«Անկեղծ հավատում եմ, որ մեր խաղաոճը կհամապատասխանի Մխիթարյանին, եւ մենք կտեսնենք նրա իսկական խաղամակարդակը: Եթե տեսել եք նրա մրցելույթները «Շախտյորում», Հայաստանի հավաքականում եւ, հատկապես, «Բորուսիայի» կազմում, ապա գիտեք, որ Մխիթարյանը հրաշալի որակներով հետաքրքիր խաղացող է: Նա գերազանց արագություն եւ գնդակի հետ վարվելու տեխնիկա ունի:

Հենրիխը շատ խելացի խաղացող է: Ես մի քանի անգամ խաղացել եմ նրա դեմ Չեխիայի հավաքականում եւ գիտեմ, թե ինչքան լավ ֆուտբոլիստ է»,- Չեխի խոսքը մեջբերում է Standard-ը:

Սպասվում է, որ Հենրիխ Մխիթարյանը նորամուտն «Արսենալում» կարող է նշել «Սուոնսիի» դեմ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում, որը տեղի կունենա հունվարի 30-ին:

Ֆոտո. twitter.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս