21:38  ,  29 հունվարի, 2018

Gibraltar Masters Open. Լեւոն Արոնյանն ուժեղ էր Նայջել Շորթից

Շախմատի Gibraltar Masters մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց անգլիացի գրոսմայստեր Նայջել Շորթի հետ: Հայկական շախմատի առաջատարն առավելության հասավ 39 քայլում եւ վաստակեց 5.5 միավոր: Նա ընթացիկ առաջատար, ամերիկացի Հիկարու Նակամուրայից հետ է կես միավոր:

Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով (10 տուր) անցկացվող մրցաշարին մասնակցում են 50 երկրների 274 շախմատիստներ, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: Մասնակիցների մեջ Լեւոն Արոնյանն ունի ամենաբարձր վարկանիշը:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդ մրցանակակիրը՝ 20 հազար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 15 հազար: Պարտիաները մեկնարկում են Երեւանի ժամանակով 18:00-ին, իսկ վերջին տուրը՝ 14:00-ին:

Ֆոտո՝ Tradewise Chess‏ @GibraltarChess 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում