22:57  ,  28 հունվարի, 2018

«Միլանն» ուժեղ էր «Լացիոյից»

Իտալական A Սերիայի 22-րդ տուրում «Միլանը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց երրորդ տեղում գտնվող «Լացիոյին»: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Միլանն» առաջին անգամ տարավ 3 անընդմեջ հաղթանակ եւ 34 միավորով հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Սամպդորիային», իսկ «Լացիոն» ունի 46 միավոր:

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Միլան» - «Լացիո»՝ 2:1

Պատրիկ Կուտրոնե, 15, Ջակոմո Բոնավենտուրա, 44 – Ադամ Մարուսիչ, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում