22:01  ,  28 հունվարի, 2018

Gibraltar Masters Open. Լեւոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթեցին

Ջիբրալթարում ընթացող Gibraltar Masters մրցաշարի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց հնդիկ Շարդուլ Գագարեին: Պարտիան ավարտվեց 47-րդ քայլում:

4.5 միավոր հավաքած Լեւոն Արոնյանը երրորդ հաղթանակը տարավ մրցաշարում, որում 3 պարտիա էլ ավարտել է ոչ ոքի:

Կանանց Հայաստանի հավաքականի շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց հնդիկ Բաբու Լալիթին եւ վաստակեց 4 միավոր:

Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով (10 տուր) անցկացվող մրցաշարին մասնակցում են 50 երկրների 274 շախմատիստներ, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: Մասնակիցների մեջ Լեւոն Արոնյանն ունի ամենաբարձր վարկանիշը:

7-րդ տուրի զույգերը դեռ հայտնի չեն:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդ մրցանակակիրը՝ 20 հազար, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 15 հազար: Պարտիաները մեկնարկում են Երեւանի ժամանակով 18:00-ին, իսկ վերջին տուրը՝ 14:00-ին, հայտնում է մրցաշարի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում