16:30  ,  23 հունվարի, 2018

AusOpen. Նադալը վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտել մրցախաղը (ֆոտո)

Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը ոտքի վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտին հասցնել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի մրցախաղը խորվաթ Մարին Չիլիչի հետ եւ դուրս մնաց պայքարից: Չորս սեթերից հետո հաշիվը հավասար էր՝ 2:2 (6:3, 3:6, 7:6 (7:5), 2:6): 5-րդ սեթում Նադալը պարտվում էր 0:2 հաշվով: Թենիսիստները կորտում անցկացրին 3 ժամ 52 րոպե:

Եզրափակիչի ուղեգրի համար Մարին Չիլիչը կմրցի բրիտանացի Կայլ Էդմունդի հետ, որը քառորդ եզրափակիչում 6:4, 3:6, 6:3, 6:4 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում