15:44  ,  21 հունվարի, 2018

Թուրքիայում «Ալաշկերտը» կանցկացնի 2 ստուգողական խաղ

Հայտնի են դարձել հունվարի 25-ին թուրքական Բելեկ մեկնող «Ալաշկերտի» մրցակիցները հավաքի ընթացքում:

12-օրյա հավաքի ընթացքում Հայաստանի չեմպիոնը կանցկացնի երկու ստուգողական հանդիպում:

Փետրվարի 1-ին «Ալաշկերտը» կխաղա Ուզբեկստանի չեմպիոն Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ, իսկ փետրվարի 4-ին կհանդիպի Ղազախստանի Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած «Կիզիլ-Ժարին», հայտնում է ակումբի կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում