19:20  ,  16 հունվարի, 2018

Մարկոս Պիզելին մոտ է Ղազախստան վերադառնալուն

Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբ» թիմում հանդես եկող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մոտ է Ղազախստան վերադառնալուն: Այս մասին հայտարարել է 33-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանը:

«Մարկոսի վերադարձը «Ակտոբե» իրական է: Մենք նախնական բանակցություններ ենք ունեցել ակումբի ղեկավարության հետ: Ամեն ինչ պետք է որոշվի մինչեւ հունվարի 22-ը, երբ հայտնի դառնա Ակտյուբինսկի մարզի ղեկավարի կարծիքը այս հարցի վերաբերյալ»,- Մկրտչյանի խոսքը մեջբերում է sports.kz-ն:

Պիզելին «Ակտոբեում» հանդես է եկել 2014-2015 թվականներին, Ղազախստանի առաջնության 55 խաղում խփելով 13 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում