16:42  ,  15 հունվարի, 2018

Australian Open․ Մարգարիտա Գասպարյանը հրաժարվել է մասնակցությունից

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը հրաժարվել է Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության մասնակցությունից։ 23-ամյա թենիսիստուհին նման որոշում է կայացրել ուսի վնասվածքի պատճառով, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Australian Open-ի առաջին շրջանում Մարգարիտա Գասպարյանը պետք է հանդիպեր ռուսաստանցի Աննա Բլինկովայի հետ։ Գասպարյանին կփոխարինի ամերիկուհի Բերնարդա Պերան, որը պարտություն էր կրել որակավորման փուլի վճռորոշ մրցամարտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում