12:33  ,  15 հունվարի, 2018

Ռոնալդուն որոշել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջնականապես որոշել է ամռանը հեռանալ Արքայական ակումբից, գրում է AS-ը:

32-ամյա ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն հայտնել է թիմակիցներին: Ռոնալդուի համար կարիերան շարունակելու առաջնային տարբերակ է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում նա խաղացել է 2003-2009-ը: Անգլիական ակումբում եւս արդեն գիտեն Պորտուգալիայի հավաքականի ավագի ցանկության մասին:

Ռոնալդուն հիասթափված է, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի կատարել իր խոստումն ու չի բարձրացրել նրա աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 21 միլիոն եվրո: Պորտուգալացի հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2021թ. հունիսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում