Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունում հանդես եկող Պոլտավայի «Վորսկլան» Թուրքիայում ընթացող հավաքի ընթացքում ընկերական խաղ է ացնկացրել ուզբեկական «Նասաֆի» հետ եւ հաղթել 2:1 հաշվով:
Ուկրաինական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը, որն աչքի է ընկել 63-րդ եւ 85-րդ րոպեներին: Կադիմյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում:
Տեսանյութում Կադիմյանի գոլերը՝ 4:15-ից եւ 5:24-ից
Գեղամ Կադիմյանը «Վորսկլայի» մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է հավաքի եւ խփած 2 գոլերի մասին
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում