11:28  ,  15 հունվարի, 2018

Գեղամ Կադիմյանի դուբլը հաղթանակ է բերել «Վորսկլային»

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնությունում հանդես եկող Պոլտավայի «Վորսկլան» Թուրքիայում ընթացող հավաքի ընթացքում ընկերական խաղ է ացնկացրել ուզբեկական «Նասաֆի» հետ եւ հաղթել 2:1 հաշվով:

Ուկրաինական ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը, որն աչքի է ընկել 63-րդ եւ 85-րդ րոպեներին: Կադիմյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում:

Տեսանյութում Կադիմյանի գոլերը՝ 4:15-ից եւ 5:24-ից

Գեղամ Կադիմյանը «Վորսկլայի» մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է հավաքի եւ խփած 2 գոլերի մասին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում