09:09  ,  15 հունվարի, 2018

«Ռեալն» ավելի մոտ է վտանգավոր գոտուն, քան «Բարսելոնային»

Ֆուտբոլի Իսպանայի առաջնության 19-րդ տուրից հետո չորրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալն» ավելի մոտ է վտանգավոր գոտուն, քան առաջատար «Բարսելոնային»:

Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ 4:2 հաշվով կամային հաղթանակից հետո «Բարսելոնան» 19 միավոր առաջ անցավ Արքայական ակումբից, որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:  Այս տուրում «Վիլյառեալից» տնային պարտություն կրած «Ռեալը» վտանգավոր գոտու 18-րդ տեղում գտնվող «Դեպորտիվոյից» առաջ է 16 միավոր:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ունի 51 միավոր եւ 9 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից»: Լավագույն եռյակը եզրափակող «Վալենսիան» ունի 40 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում