«Արցախ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը համալրել է Աշոտ Խաչատրյանը: Նախկին ֆուտբոլիստը նշանակվել է ֆիզիկական պատրաստվածության մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Աշոտ Խաչատրյանը ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008-ին, խաղացել է «Ուլիս», «Միկա», «Կիլիկիա», «Ալաշկերտ» ակումբներում: 2016-ից նա աշխատում է Multi Wellness Center համալիրում՝ որպես որակավորված ֆիթնես մարզիչ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում