13:41  ,  8 հունվարի, 2018

Զիդանը չի ծրագրում տրանսֆերներ իրականացնել ձմռանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, որ Արքայական ակումբը չի ծրագրում ֆուտբոլիստներ ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Այս պահին մեզ ոչ ոք պետք չէ: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա մինչեւ հունվարի 31-ը, իսկ հիմա մենք չունենք այդպիսի ծրագրեր: Ես գոհ եմ իմ թիմի կազմից»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Ռեալն» Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում 2:2 հաշվով էր ավարտել Վիգոյի «Սելտայի» դեմ հանդիպումը եւ արդեն 16 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից», որը մեկ խաղ ավելի է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում